News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Ե.Հովհաննիսյանին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչն առաջացրել է բուժվող հիվանդի մահը։

2015թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 23:15-ին, ավտոպատահարից անմիջապես հետո, «Գանգուղեղային փակ տրավմա, աջ ականջախեցու աջակողմյան պնեւմոթորաքս, տրավմատիկ շոկ, վիճակը ծանր» ախտորոշմամբ Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող Ս.Գասպարյանը եւ ենթարկվել կլինիկական, գործիքային հետազոտությունների։

Նախնական քննության ընթացքում ձեռնարկված բազմաթիվ քննչական գործողությունների, նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հոսպիտալում իրականացված հետազոտությունների արդյունքում անամնեստիկ տվյալների եւ հիվանդի օբյեկտիվ վիճակի համակցությունը պարունակել է բավարար ցուցումներ որովայնահատման իրականացման համար, սակայն նշված պայմաններում Ե.Հովհաննիսյանը ճիշտ չի գնահատել Ս.Գասպարյանի օբյեկտիվ վիճակը, պատշաճ կերպով չի իրականացրել անհրաժեշտ բուժական-ախտորոշիչ միջոցառումները, ժամանակին չի կազմակերպել վիրահատական միջամտությունը՝ որովայնահատում, պատռվածքների կարում, փայծաղի հեռացում, որը հնարավորություն կտար կանխելու շոկային վիճակի ծանրագույն հետեւանքները։ Տուժողը հաջորդ օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ, որտեղ թեեւ ենթարկվել է որովայնահատման՝ պայմանավորված ներքին արյունահոսության դադարեցմամբ, սակայն ժամանակին չկանխված տրավմատիկ, արյունահոսական շոկի երեւույթների խորացումը հանգեցրել են ներքին օրգանների անդառնալի փոփոխությունների, ի վերջո՝ զարգացող բազմաօրգանային անբավարարությանը, որի հետեւանքով Ս.Գասպարյանը 2015թ. սեպտեմբերի 11-ին մահացել է:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ե.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ