News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանոմ զինատեսակների մանրակերտերի օգտագործման մասին տեղեկատվությունը դժվար է հաստատել կամ հերքել։ Այս մասին ասել է ռուսաստանցի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝  NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվությունը, թե Գյումրիի 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում ինչ–որ մանրակերտներ են տեղադրվել։

«Տեսականորեն դա հնարավոր է։ Սակայն զինատեսակցների մանրակերտները չեն օգտագործվում որպես ճնշման միջոց, դրանք քողարկման միջոց են», – պարզաբանել է փորձագետը։

«Դրանց ուղղությամբ կրակ են բացում։ Մանրակերտները կարող են օգտագործվել ցանկացած տեղում, բայց առաջին հերթին՝ ռազմական գործողությունների վարման մոտակայքում։ Եվ դրանց օգտագործման ժամկետը շատ կարճ է, քանի որ հակառակորդը դրանց անշարժությունից շատ արագ կարող է գլխի ընկնել՝ ինչի հետ գործ ունի», – նշել է   Խրամչիխինը։

Համաձայն Haqqin.az կայքի՝ «Ռուսաստանի հոգեբանական ճնշումն Ադրբեջանի վրա» վերտառությամբ  հրապարակմանը՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայում ռազմական տեխնիկայի մանրակերտների ստեղծմամբ զբաղվող հատուկ ստորաբաժանում է ստեղծվել։ «Ստորաբաժանման հիմնական խնդիրն է որոշակի վայրերում տարբեր համալիրներ՝ տանկեր, հրետանի տեղադրել, որպեսզի հետագայում Ադրբեջանի վրա հոգեբանական ճնշում գործադրվի», -գրում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ