News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժեշտ է տվել Twitter-ի @POTUS, POTUS էջի իր հետեւորդներին, որը շուտով կանցնի երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։

«Ձեզ ծառայելը մեծ պատիվ էր ինձ համար։ Դուք ինձ ավելի լավը դարձրեցիք՝ որպես առաջնորդ եւ որպես մարդ։ Ես կանգ չեմ առնի։ Ես ձեզ հետ կլինեմ որպես քաղաքացի՝ ոգեշնչված արդարությամբ, ճշմարտությամբ, հումորով եւ սիրով լի ձեր ձայներով»,-գրել է Օբաման։

Նա ամերիկացիներին խնդրել է չկորցնել հավատը։

«Եվ ես խնդրում եմ ձեզ հավատալ ոչ թե որեւէ բան փոխելու իմ, այլ ձեր ունակությանը։ Ես հավատում եմ փոփոխություններին, որովհետեւ ես հավատում եմ ձեզ»,-հրաժեշտի իր թվիթում գրել է Օբաման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ