News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Մանկավարժական համալսարանի մասնագետները իրենց ռուս գործընկերների աջակցությամբ կփորձարկեն մշակաբույսերը ավելի կայուն դարձնող դեղամիջոցը։ Հայկական կողմից ծրագիրն իրականացնում են ՀՄՀ կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի մասնագետները, Ռուսաստանը ներկայացված է Հարավային Դաշնային համալսարանի եւ «Լ–Տորգ» ընկերության մասնագետները։ Դրամաշնորհային այս ծրագիրը ֆինանսավորում է Գիտատեխնիկական ոլորտի փոքր ձեռնարկությունների աջակցման հիմնադրամը (առավել հայտնի է որպես Բորտնիկի հիմնադրամ)։

ՀՄՀ կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուզաննա Սադոյանը NEWS.am–ին հայտնել է, որ նախագծի նպատակն է փորձարկել ռուսաստանյան ագրիմիտին միջոցը ռուսաստանի Հարավի եւ Հայաստանի չորային գոտիներում։

Նյութը կոչված է բարելավել բույսերի բջիջների «շնչառությունը» (այսինքն, սնուցող նյութերի ընդգրկումը բջիջների համար պատրաստի «սնունդ» դարձնելը)։ Բույսերի «մարսողությունը»  բարելավվում է դեղամիջոցում պարունակվող հակաօքսիդանտներով։ Ագրիմիտինը հիման վրա դեղամիջոցն էլ արտադրում է ռուաստանյան «Լ–Տորգ» ընկերությունը։

Հայաստանում այս միջոցը փորձարկելու են մշակաբույսերի՝ ցորենի, գարու, եւ, հնարավոր է, եգիպտացորենի վրա։ Փորձարկումները անցնելու են Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում եւ Շիրակի մարզում։

«Գարնանը մենք կսկսենք դաշտային փորձարկումները, իսկ մինչ այդ կորոշենք սահմանենք նյութի անհրաժեշտ քանակության եւ սերմերի ախտահանման համար օգտագործվող նյութերի հետ համատեղելիության հարցերը։ Հողի աղտոտում չի լինելու, քանի որ նոր միջոցը կազմված է օրգանական նյութերիից եւ չի պարունակում քիմիական միացություններ», – հայտնել է Ռուզաննա Սադոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ