News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը գրավոր դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից լրագրող Վահե Մակարյանի հետ կապված միջադեպի քննության համար։ Այդ մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։

Մեր տեղեկություններով՝ Ռուբիկ Հակոբյանը պատճառաբանել է, որ իր անձեռնմխելիությունը կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Այս պահին պատգամավորը ցուցմունք է տալիս Հատուկ քննչական ծառայությունում։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր՝ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտարարել է, որ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր աչքին: Ամեն ինչ սկսվել էր լրագրողների հետ պատգամավորի հարցուպատասխանի ժամանակ, երբ լրագրողի հարցերը դուր չէին եկել պատգամավորին: Ավելի ուշ Ռուբիկ Հակոբյանը առաջարկել էր լրագրողին առանձնանալ, որի ժամանակ էլ, ըստ լրագրողի, տեղի էր ունեցել միջադեպը: Նշենք, որ Վահե Մակարյանի այտը դեպքից հետո կարմրած էր:

Տպել
Ամենաշատ