News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անդերսոնը նախազգուշացնում է, որ չնայած շնաձկան մեղմ բնավորությանը, պետք է զգուշություն պահպանել, քանի որ նա ամեն դեպքում գիշատիչ է…

Ավստրալիայի Պորտ Մակկուորի քաղաքում ապրող դայվերն ընկերացել է շնաձկան հետ, որը թույլ է տալիս գրկել իրեն, գրում է Buzzfeed–ը։

Ռիկ Անդերսոնը, որը դասընթացներ է վարում դայվինգի սեփական դպրոցում, առաջին անգամ շնաձկանը գրկել է 7 տարի առաջ, որպեսզի ուսանողներին ցույց տա, որ կենդանին կարող է բարեհամբույր լինել։ Տղամարդու խոսքով՝ այդ ժամանակից ձկան հետ հարաբերությունները հասել են այնպիսի մակարդակի, որ շնաձուկն ինքն է լողալով մոտենում իրեն, որպեսզի գրկախառնվի։

Անդերսոնը նախազգուշացնում է, որ չնայած շնաձկան մեղմ բնավորությանը, պետք է զգուշություն պահպանել, քանի որ նա ամեն դեպքում գիշատիչ է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ