News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն ներկա պահին չկա: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի՝  ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումին, որով խնդրում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային Ժողով, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիությունը խոչընդոտ չհանդիսանա իր վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմանը։

ՀՀ գլխավոր դատախազությունից պատգամավորի դիմումին պատասխանել են, որ նախաքննության մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման առումով կաշկանդված չէ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքով, իսկ անձեռնմխելիությունից պատգամավորին զրկելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե քրեական գործով ձեռք բերվի որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն։ Ներկա պահին նման անհարժեշտություն չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը գրավոր դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից լրագրող Վահե Մակարյանի հետ կապված միջադեպի քննության համար։  NEWS.am-ը հաղորդել էր՝ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտարարել է, որ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր աչքին: Ամեն ինչ սկսվել էր լրագրողների հետ պատգամավորի հարցուպատասխանի ժամանակ, երբ լրագրողի հարցերը դուր չէին եկել պատգամավորին: Ավելի ուշ Ռուբիկ Հակոբյանը առաջարկել էր լրագրողին առանձնանալ, որի ժամանակ էլ, ըստ լրագրողի, տեղի էր ունեցել միջադեպը: Նշենք, որ Վահե Մակարյանի այտը դեպքից հետո կարմրած էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Ամենաշատ