News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երդմնակալությունից հետո իր ճառում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե իշխանությունը Վաշինգտոնից փոխանցում է հասարակ մարդկանց։ «Այս պահը պատկանում է ձեզ», – հայտարարեց նա՝ դիմելով ամերիկացիներին։

Նա նաեւ շեշտեց, թե հենց այսօր մարդիկ կրկին դարձան երկրի տերերը։ «Այս երկրի մոռացված տղամարդիկ եւ կանայք այլեւ մոռացված չեն լինի։ Այժմ բոլորը կլսեն ձեզ», – նշեց Թրամփը։

Թրամփը նաեւ ընդգծեց, որ այս պահից առաջին տեղում Միացյալ Նահանգները եւ դրա շահերն են, եւ դա վերաբերում է բոլոր հարցերին՝ լինի դա միգրացիան կամ արտաքին քաղաքականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ