News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք չենք կարող տոնել այս արդյունքը, քանի որ տոնելու ոչինչ չկա: «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի հետ կապված հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի:

Ըստ «Գրուզիա Online»-ի՝ նա նշել է, որ Վրաստանն արել է առավելագույնը, ինչը հնարավոր էր գոյություն ունեցող կոնյուկտուրայի պայմաններում:

«Ցավալի է այն, ինչ մենք տեսնում ենք այս օրերին, քանի որ կարծում ենք, որ «Գազպրոմ»-ի հետ կապված Վրաստանն արեց առավելագույնը, ինչ հնարավոր էր այս պայմաններում: Մենք չենք կարող տոնել ստացված արդյունքը, եւ չգիտեմ, թե ով է դա այդպես ներկայացրել: Կախա Կալաձեն դա այդպես չի ներկայացրել, այս մասին խոսակցությունները շահարկում են»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Միաժամանակ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ եթե Վրաստանը «Գազպրոմ»-ից պահանջեր պահպանել հին պայմանները, հնարավորություն կար, որ Հայաստանը գազամատակարարումը կիրականացվեր Իրանից՝ շրջանցելով Վրաստանը:

Կալաձեի խոսքով՝ «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագիրը կոմերցիոն գաղտնիք է եւ չի հրապարակվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ