News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Բոլոր որոշումները կայացվելու են հաշվի առնելով ԱՄՆ–ի շահերը, եւ երկիրը կրկին կդառնա մեծ», հայտարարել է ԱՄՆ–ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

Իր խոսքում Թրամփը հորդորեց լայնախոհ լինել եւ նույն կերպ գործել։ «Կարեւոր չէ, սեւամորթ եք, թե՝ սպիտակամորթ, բոլորիս երակներում հայրենասերի կարմիր արյունն է»։

Թրամփը նաեւ շեշտեց, թե ամերիկացիները երբեք չեն անտեսվելու, նրանց երազանքներն ու ցանկությունները կանխորոշելու են ԱՄՆ–ի ճակատագիրը»։

«Միասին մենք կրկին կրկին Ամերիկան կդարձնենք հարուստ։ Մենք կդարձնենք ամերիկան հպարտ, եւ, այո, մենք Ամերիկան կդարձնենք մեծ կրկին։ Աստված օրհնի բոլորիդ:», – եզրափակել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ