News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանությունները չեն խոչընդոտում արտահանման գործընթացին: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը վստահեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է պետությունը խրախուսի արտահանմանը, եթե իշխանությունները խոչընդոտում են:

«Իշխանությունները չեն խոչնդոտում։ Ով խոչնդոտում է, ճիշտ չի անում։ Ու մեկ փաստ էլ, տեսեք` մեր ամբողջ ազգը, հայաստանցին իր էությամբ շատ արդարամիտ է եւ կոռուպցիային դեմ է։ Երբ հերթը հասնում է իրեն եւ կոռուպցիային դեմ լինելը իր գրպանին խփում է, ինքն անպայման մի տրամաբանություն ու փիլիսոփայություն է գտնում, թե ինչպես կարող է հակակոռուպցիոն լինի, բայց մասնավորապես չէ: Ճանապարհային ոստիկանությանը 1000 դրամ է տալիս 5 հազար վճարելու փոխարեն, հարկայինին 1000 դոլար է տալիս 5 հազարի փոխարեն, երբ իր հերթն է գալիս։ Հիմա, ինչի՞ ենք մենք հետադարձ կապը ստեղծել, ինչի՞ ենք մենք հայտարարում, որ մեզ համար չափազանց կարեւոր է, որ հասարակությունը ակտիվանա եւ իր դիրքորոշումը ցույց տա»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը կրկին հիշեցրեց, որ թեժ գիծ է գործում նման ահազանգերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ