News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մրցույթին հայտ ներկայացրած ընկերության՝ «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ»-ի եւ տեսախցիկների տեղադրման հարցով ստեղծված հանձնաժողովի միջեւ քննարկումները շարունակվում են, դեռեւս հստակ որոշում չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: 

«Հանձնաժողովը երկու տարբերակ ունի՝ կամ չեղարկել մրցույթը, փոխել պահանջները, համեստ պահանջներով հանդես գալ կամ բանակցել ընկերության հետ, հանգել եզրակացության, թե 1 միլոն 600 հազար եվրոյով ինչ կարելի է անել։ Կառավարությունն այդ ուղղությամբ գումար չի հատկացրել եւ չի էլ նախատեսել, միշտ նախատեսվել է, որ գումարը դրա համար հատկացնելու է Եվրամիությունը»,- նշեց Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ միջազգային դոնոր կազմակերպություններին ֆինանսական միջոցների հարցով կարող է դիմել միայն հանձնաժողովը, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Նշենք, որ հանձնաժողովի չորս անդամը իշխանության ներկայացուցիչ են, չորսը՝այլ ուժերի։

Տեսախցիկների տեղադրման հարցով միջկուսակցական հանձնաժողովի ղեկավար, դաշնակցական Համլետ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր նույնպես քննարկել են հարցը, ներկայացրել առաջարկներ, որոնք ընկերությունը կարողանա իրականացնել առկա 1 միլիոն 600 հազար եվրոյի սահմաններում, սակայն դեռ որեւէ եզրահանգման չեն եկել։

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն, որը տեսախցիկների տեղադրման համար առաջարկել է 3 միլիոն 8 հարյուր հազար եվրո, մինչդեռ Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 1 միլիոն 600 հազար եվրո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ