News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 20-ին սպանություն է տեղի ունեցել Երեւանում: ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 37 շենքի 8 բնակարանում տղամարդու դի կա: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները տան մուտքի մոտ հատակին հայտնաբերել են 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի դին:

Այս պահին ոստիկաններն ու քննիչները բաժանվել են մի քանի խմբերի եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար: 

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Տպել
Ամենաշատ