News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջրի համար վեճերը կսրվեն, քանի որ 2050 թվականին մոլորակի բնակչության թիվը կգերազանցի 9 մլրդ-ը: Զարգացող երկրներում միլիոնավոր գյուղացիական փոքր տնտեսություններ արդեն իսկ տուժում են քաղցրահամ ջրի պակասի պատճառով, որոշ տարածաշրջաններում ջրային պաշարների պատճառով վեճերի թիվը արդեն գերազանցում է հողային վեճերին:

Պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային համաժողովում այսպիսի նախազգուշացմամբ է հանդես եկել Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ղեկավար Գրացիանու դա Սիլվան: Նա հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը ամբողջ աշխարհում ջրաբանական ռեժիմի խախտման է հանգեցրել: Վերջին գնահատականներով՝ մոտակա ժամանակներում ջրի պակասի խնդրին կբախվի մոտ մեկ միլիարդ մարդ, որոնք բնակվում են աշխարհի երաշտային շրջաններում:

Ջրի աճող պակասի պատճառներից մեկը գյուղատնտեսության մեջ ջրի չափազանց մեծ չափով օգտագործումն է: Աշխարհում քաղցրահամ ջրի օգտագործման մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ