News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը մտադիր է Գերմանիային ու եւս չորս այլ երկրների թույլ տալ ուժի մեջ թողնել սահմանային վերահսկողությունը: Այս որոշումը կգործի եւս երեք ամիս՝ մինչեւ 2017 թվականի մայիսը: Այս մասին գրում է Die Welt-ը՝ վկայակոչելով ԵՀ-ի աղբյուրներին:

Որոշման ընդունման հիմնավորումներից մեկն էլ միգրանտների «քաոսային» տեղաշարժն է, որոնք արդեն գտնվում են Հունաստանում կամ Եվրամիության այլ երկրներում: Սահմանային վերահսկողության երկարաձգման շնորհիվ հինգ երկրներ՝ Գերմանիան, Ավստրիան, Դանիան, Շվեդիան եւ Նորվեգիան, ուր փախստականների հոսքն առավել բարձր է, կկարողանան մասամբ թուլացնել ծանրաբեռնվածությունը:

ԵՄ անդամ պետությունները ղեկավարները, որոնք հունվարի 26-27-ին Մալթայում կհանդիպեն, մտադիր են քննարկել այս թեման: Միաժամանակ, սակայն, սահմանային վերահսկողությունը երկարաձգելու թույլտվությունը ԵՄ անդամ բոլոր պետությունների կառավարություններից կստացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ