News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռչակավոր նկարիչ Վինսենթ Վան Գոգի վրձնին պատկանող երկու նկարները, որոնք 2002 թվականին գողացվել էին Ամստերդամի թանգարանից, 2016-ի սեպտեմբերին Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է Նեապոլում շուրջկալի ժամանակ, որն իրականացվում էր նեապոլիտանական մաֆիայի դեմ պայքարի շրջանակում: Նկարները կվերադարձվեն Հոլանդիա, փոխանցում է Newsru-ն: 

Թանգարանից նկարները գողացած հանցագործներին բռնել են դեռեւս 2004 թվականին, սակայն իրավապահներին չէր հաջողվում նկարների հետքի վրա ընկնել: Պարզվել է, որ նկարները հայտնվել էին իտալական մաֆիայի ղեկավարներից մեկի՝ թմրաբարոն Ռաֆաել Իմպերիալի մոտ՝ դառնալով նրա հավաքածուի մասը:

Նկարները դրանց իրական տիրոջը վերադարձնելու համար օրերս դատավորը օրդեր է տվել, որի համաձայն Վան Գոգի նկարները կարող են Իտալիան լքել եւ Նիդերլանդներ վերադառնալ:

Չի հաղորդվում, թե դա կոնկրետ երբ տեղի կունենա, սակայն Ամստերդամում Վան Գոգի թանգարանի տնօրենը հույս է հայտնել, որ նկարները կվերադառնան առաջիկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ