Mercedes-Benz ընկերությունը Mercedes-Maybach քրոսովերը կթողարկի 2019 թվականին, հայտնում է Autocar-ը:
Նոր մոդելը կստեղծվի Mercedes-Benz GLS քրոսովերի 3-րդ սերնդի հիմքով, սակայն կունենա նոր դիզայնով անիվների սկավառակներ, ռադիատորի ճաղավանդակ եւ օպտիկա: Բացառված չէ, որ Mercedes-Maybach քրոսովերը կտարբերվի անվային մեծացված հիմքով:
Մեքենան կունենա 4-լիտրանոց բենզինային V8 թվին-տուրբո, հնարավոր է նաեւ՝ 6-լիտրանոց V12 թվին-տուրբո: Հնարավոր է, որ մոդելն ունենա հիբրիդային եւ ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակ:
Mercedes-Maybach քրոսովերի մրցակիցներ են համարվում արդեն թողարկվող Bentley Bentayga-ն, Range Rover SV Autobiography-ի երկարացված տարբերակը եւ պատրաստվող Rolls-Royce քրոսովերը: