News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհի պարբերականները իրենց առաջին էջերը նվիրել են Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, որը տեղի է ունեցել հունվարի 20-ին Վաշինգթոնում:

Բրիտանական «The Daily Mail»-ը հոդված է նվիրել համաշխարհային տպագիր լրատվամիջոցների խորագրերին: Այսպես՝ ֆրանսիական «Le Figaro»-ն շապիկին Թրամփի նկարը մակագրել է. «Ի՞նչ կլինի, եթե նա իր աշխատանքը կատարի»: Բրիտանական «The Independent»-ն ավելի հոռետես է. «Աստված մեզ օգնական լինի»:

Գերմանական «Der Spiegel»-ը շապիկը Թրամփին է նվիրել, սակայն ոչ թե նրա լուսանկարն է հրապարակել, այլ ներկայացրել է փուլ խաղը, որտեղ գնդերի վրա պատկերված են տարբեր երկրների դրոշները եւ Պուտինը: Առաջին պլանում ԱՄՆ-ի դրոշով գունդը խփում է մյուսներին: Այն այսպես է մակագրվել. «Նոր աշխարհակարգ, Թրամփի խաղը»:

Ֆրանսիական «Aujourd'hui En France»-ը Թրամփին առաջին էջում դնելով՝ նրան «ԱՆնորմալ նախագահ» է անվանել՝ Ֆրանսուա Օլանդի արշավի նմանությամբ, որի ընթացքում Օլանդը մշտապես կրկնում էր, որ ցանկանում է «նորմալ» նախագահ լինել:

Թրամփը հայտնվել է նաեւ չինական «China Daily»-ի, քաթարական «Al-Sharq»-ի, ճապոնական «Mainichi Shimbun»-ի, իսրայելական «The Jerusalem Post»-ի եւ այլ պարբերականների առաջին էջերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ