News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի արդարադատության մարմինները Հարավային Կորեայից պահանջում են ձերբակալել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եղբայրներից մեկին: ԱՄՆ-ի դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բան Կի Սանը եւ նրա որդին՝ Չու Հյո Բանը պետք է պատասխանատվության ենթարկվեն կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքներով, փոխանցում է DW-ն: 

Խոսքը մի քանի միլիոն դոլարի կաշառք տալու մասին է՝ արաբական երկրներից մեկում Վիետնամում գտնվող անշարժ գույքը վաճառելու համար:

Բան Կի Սանը մինչեւ 2015-ի մարտը եղել է հարավկորեական շինարարական Keangnam ֆիրմայի ղեկավարներից մեկը, որը Հանոյում կառուցել է Landmark 72 շենքերի համալիրը եւ փորձել է կոռուպցիոն սխեմայի միջոցով այն  800 մլն դոլարով վաճառել: ԱՄՆ-ի դատախազությունը մտադիր է դիմել Սեուլի իշխանություններին՝ խնդրելով նրան արտահանձնել:

Նրա որդին՝ Չու Հյոն Բանը Նյու Յորքում անշարժ գույքի վաճառքի գործակալ է: Նրանից բացի, մեքենայությանը խառնված է ամերիկացի միջնորդ Մալքոլմ Հարիսը: Երկուսն էլ կալանավորված են, սակայն իրենց մեղավոր չեն ճանաչել:

Բան Կի Մունը հայտարարել է, որ այդ մասին ոչինչ չի իմացել, եւ հույս է հայտնել, որ հարավկորեական եւ ամերիկյան իշխանությունների համագործակցությունը «սերտ եւ թափանցիկ» կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ