News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում բողոքի երթեր են անկացվում՝ կապված Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու հետ: Reuters-ը հայտնում է, որ հազարավոր մարդիկ են դուրս եկել Սիդնեյի եւ Մելբուռնի փողոցներ՝ միանալով, այսպես կոչված, «քրոջ երթերին», որոնց նպատակն է կանանց մասին Թրամփի գռեհիկ արտահայտությունների դեմ բողոք հայտնելը:

Սիդնեյում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ բողոքի երթին մոտ 3000 մարդ է մասնակցել: «Մենք բողոքում ենք ոչ թե որպես Թրամփի դեմ շարժում, այլ բողոքում ենք ատելության, ատելության հռետորաբանության, այլատյացության դեմ: Մենք ցանկանում ենք ներկայացնել ամբողջ մոլորակի կանանց բողոքի միասնական ձայնը»,- ասել են ակցիայի կազմակերպիչները:

Նոր Զելանդիայում, Վելինգթոնում բողոքի ակցիաներին մոտ 2000 մարդ է մասնակցում: Համանման ակցիաներ են ընթանում նաեւ Ասիայում: Տոկիոյում երթին մասնակցել են ամերիկացի տարագիրները:

Մանիլայում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքում են մոտ 200 ազգայնականներ: Նրանց ձեռքերին կան Ֆիլիպիններից ամերիկյան զորքերը դուրս բերելու պահանջով պաստառներ:

Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում ծրագրվել է այսպիսի ավելի քան 600 երթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ