News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի բնակիչը Apple-ին դատի է տվել՝ ընկերությունից պահանջելով իրենց սմարթֆոններն ավելի անվտանգ դարձնել: Պարզվել է, որ դեռեւս 2008 թվականին iPhone-ի ծրագրային ապահովման մշակողները ծրագիր են ստեղծել, որը սահմանափակում է ավտոմեքենայի ղեկին SMS նամակագրություն վարելու հեռախոսի տիրոջ հնարավորությունը: Ավելին՝ 2014 թվականին ընկերությունն այդ ծրագիրն անգամ արտոնագրել է, սակայն այն այդպես էլ չի հայտնվել ամերիկյան սմարթֆոնների մոդելներից ոչ մեկի մեջ, փոխանցում է Oane-ը: 

Լոս Անջելեսի դատարան է դիմել տեղի բնակիչ Խուլիո Սեխան, որը տուժել է ավտովթարից՝ Apple-ով նամակագրություն վարելով աղջկա հետ: Ավելի ուշ տեղեկանալով, որ դրանից կարելի էր խուսափել, եթե իրեն սահմանափակեր ծրագրային ապահովումը, նա որոշել է դատի տալ եւ դատարանի միջոցով մշակողներին հարկադրել հեռախոսի մեջ այդ գործառույթը պարտադիր դարձնել:

Նա մտադիր է հասնել նրան, որ iPhone-ի յուրաքանչյուր նոր սմարթֆոնում ծրագիր լինի, որը ավտոմեքենա վարելիս մարդուն հնարավորություն չի տա չաթերում գրառումներ կատարել: Դրանից զատ, նա ցանկանում է, որ այս գործառույթը հասանելի լինի արդեն վաճատված բոլոր սարքերում: Իսկ մինչ այդ, նրա կարծիքով, բոլոր սարքերի վաճառքը պետք է դադարեցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ