Վիեննայի ոստիկանությունը 18-ամյա պատանու են ձերբակալել, որն ահաբեկչական հարձակում է ծրագրել: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:
Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ ձերբակալվածն իսլամական հայացքներ ունի: Ոստիկանությունը դիմել է երկրի բնակիչներին՝ կոչ անելով զգոնություն ցուցաբերել եւ հայտնել կասկածելի մարդկանց ու առարկաների մասին:
«Մենք այդ մարդու մասին տեղեկություն ենք ստացել արտասահմանյան երկրների հետախուզական ծառայություններից»,- պարզաբանել է Սոբոտկան: Ներկայում ոստիկանությունն ուսումնասիրում է իսլամական ծայրահեղականների հետ կասկածյալի հնարավոր կապերը: