Չինաստանի Լյաոնին գավառում գրանցված ձկնորսական նավը խորտակվել է Արեւելաչինական ծովում, հայտնում է «Սինհուան»:
Խորտակված նավում 13 մարդ է եղել: Ներկայումս հայտնաբերվել է անձնակազմի մեկ անդամի մարմինը, մյուսները անհետ կորած են համարվում:
Ցզանսյու գավառի ծովային փրկարարական կենտրոնը որոնողա-փրկարարական գործողություններին օգնելու համար դիմել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի Արեւելաչինական նավատորմին: Նավատորմն անմիջապես նավի կործանման վայր է ուղարկել երկու նավ եւ մեկ անօդաչու թռչող սարք: