News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը խորը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփի առաջին ելույթի կապակցությամբ: Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է պատրաստվի ծանր ժամանակների:

Գաբրիելին մտահոգել է հատկապես Թրամփի հետեւյալ արտահայտությունը. «Այսուհետ միայն առաջ: Միայն Ամերիկան պետք է առաջինը լինի»: Գերմանացի գործչի կարծիքով՝ Թրամփի ուղերձի «չափազանց ծայրահեղական հնչերանգը» հիշեցնում է «1920-ական թվականների պահպանողականների քաղաքական հռետորաբանությունը... եթե նա (Թրամփը) լրջորեն է տրամադրված, ապա մենք պետք է պատրաստ լինենք»:

Նա նաեւ նշել է, որ Թրամփի հաղթանակի հիմքում «վատ ծայրահեղականացումն է»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առայժմ չի արձագանքել Դոնալդ Թրամփի ելույթին: Reuters-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Մերկելը կարող է Թրամփի հետ հանդիպել գարնանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ