News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը մեր մարդը չէ: «Вестей в субботу» հաղորդման ժամանակ հաղորդավարի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ: Ամեն ինչ շատ պարզ է: Նա մեր մարդը չէ: Նա ամերիկացիներինն է: Եվ, հավանաբար, արեւմտյան վերլուծաբանների, մեր որոշ քաղաքագետների ամենամեծ սխալն է՝ ենթադրել, որ նա մեր մարդն է»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ սխալ է պատրանքներ ունենալ ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի վերաբերյալ այն իմաստով, որ մեր երկկողմ հարաբերությունները զերծ կլինեն հակասություններից, տարաձայնություններից:

«Նման բան անհնար է: Մենք իսկապես աշխարհի երկու ամենամեծ երկրներն ենք: Եվ առանց շահերի բախման անհնար է: Երկկողմ հարաբերություների զարգացման հաջողությունը կապված կլինի այն հանգամանքից, թե որքանով կկարողանանք այդ հակասությունները լուծել երկխոսության միջոցով»,- ամփոփել է Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ