News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դերասան Հայկ Մարությանը կողմնակից է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կարող են վերացնել երկրում միակողմանի կառավարումը։ Լրագրողների հետ զրույցում դերասանը, որը նույնպես ներկա էր «Ելք» դաշինքի համագումարին, նշեց, որ ինքը հատուկ «Ելք» դաշինքի կողմնակից չէ, այլ պատրաստ է աջակցել բոլոր ուժերին, որոնք անկախ են։

«Այս դաշինքում շատ լավ ընկերներ ունեմ, ստացել եմ հրավեր, բնականաբար ընդունել եմ, ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որը մեր ապագա ԱԺ–ն կբերի բալանսի, այսինքն՝ չլինի մի կուսակցության որոշում, այլ որոշումները կախված լինեն մի քանի ուժերից։ Միայն այդ դեպքում ԱԺ–ն կարող է ժողովրդանպաստ որոշումներ կայացնել։

Իմ կարծիքով՝ այս դաշինքն այն դաշինքներից է, որը կարող է նեյտրալիզացնել այդ որոշումները։ Եթե կան ուժեր, ոնոնք նույնպես հրամանով չեն գործում, ես կողմնակից եմ բոլոր այդ ուժերին»,–ասաց նա։

Նա ավելացրեց, որ ոչ մի կուսակցության չի անդամակցի. «Ես ոչ մի կուսակցության չեմ անդամակցում, դա ինձ հնարավորություն է տալիս ավելի անաչառ լինել եւ քաղաքացիների տեսանկյունից դիտել ամեն ինչին»։

Լրագրողի հարցին, թե կուսակցության անդամ չլինելով՝ ամեն դեպքում կարո՞ղ է առաջադրվել կուսակցությունների ցուցակում, Հայկ Մարությանը նշեց, որ չի բացառվում։

«Առայժմ ցուցակում լինելու նպատակներ չունեմ, եթե ես զգամ, որ ԱԺ–ում ավելի շատ բան կարող եմ անել, քան ԱԺ–ից դուրս, բնականաբար, որոշումս այդպիսին կարող է լինել»,– ասաց նա։

Դերասանն ասաց, որ մշտապես ժողովրդի կողմը լինելուց եւ ոչ իշխանական միջոցառումներ նախաձեռնելուց եւ մասնակցելուց անհանգստություն չունի, որ կարող է խոչընդոտվել իր մասնագիտական աշխատանքը։

«Ստեղծագործական աշխատանքը հնարավոր չի խոչընդոտել, այսինքն պիտի իմ մտքերը ի՞նչ անեն, կարելի է ստեղծագործական աշխատանքը շարունակել հեռուստատեսությունից դուրս, բայց այդպիսի բան մինչ այժմ չեմ նկատել, չկան խոչընդոտներ, որովհետեւ իմաստ դրա մեջ չկա, երեւի։ Չլինես հեռուստատեսությունում, կարող ես թատրոնում ներկայացում տալ, չլինես թատրոնում, կարող ես կինո նկարել, չլինես կինոյում, կարող ես գնալ արտասահման, այնտեղ կինո նկարել եւ ցուցադրել այստեղ, այսինքն, իմ բախտից այնպիսի ոլորտ է, որտեղ հնարավորությունները շատ ավելի լայն են, քան ինչ–որ բան ներկրելը կամ չգիտեմ»,– ասաց նա։

Լրագրողի հարցին, թե դերասանի կարծիքով իշխանությունը չարի՞ք է դարձել երկրի համար, Հայկ Մարությանը պատասխանեց. «Այն, որ իշխանությունը Հայաստանը չի տանում լավ տեղ, դա հաստատ է, բայց չարիք է, թե չէ, չգիտեմ, երեւի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ