News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել հայանպաստ ու ճիշտ ճանապարհով, եթե Հայաստանը հզոր լինի, իսկ Հայաստանի ներսում՝ վստահության մթնոլորտ: Այդ մասին  «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն ասել է այսօր՝ հունվարի 21-ին «Ելք» դաշինքի համաժողովից հետո լրագրողների հետ կայացած զրույցում:

«Այս հարցը հավի ձվի պատմությունը դարձնել է, թե Սերգոն լավ կապրի, եթե Ղարաբաղի հարցը լուծվի, կամ Սերգոն լավ չի ապրի, եթե Ղարաբաղի հարցը չի լուծվել: Ղարաբաղի հարցը շատ կարեւոր է, բայց լավ ապրելու համար առաջին հերթին կարեւոր է արդարությունը: Նույնիսկ պատերազմի ժամանակ հացը հավասար են կիսել, մարդիկ հավասար կիսած հացով կռվել են ու հաղթել»,-ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի երեք նախագահներն էլ խոսել են փոխզիջումներից եւ փորձել խաղաղության գնալ, բայց հարեւան երկիրը թշնամություն քարոզող է եւ նրա հետ փոխզիջման գնալը դժվար է:

«Անկախ իմ վերաբերմունքից, երեք նախագահներն էլ փորձել են խաղաղության գնալ եւ ինչ-որ տեղ հանրությանը խաղաղության պատրաստել են, չեն վախեցել բարձրաձայն ասել, որ պատրաստ են զիջումների: Հիմա նայենք հարեւան երկրին, խրախուսում են կացինով մարդ սպանողին, եթե այդ երկիրը թշնամության մթնոլորտում է, ո՞նց կարող ես այդ երկրի հետ գնալ փոխզիջման, զիջել տարածքներ»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ