News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորումը եւ Մինսկից Ադրբեջան արտահանձնումը օրենքի հետ ոչ մի ընդհանություն չունի եւ բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում: Այս մասին հայտարարվեց այսօր՝ հունվարի 21-ին, հայ փաստաբանների՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Ղազարյանի եւ փաստաբան Սիմոն Բաբայանի մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի հարցումը բավարարելու որոշում է ընդունել, որի մասին միայն 2 օր անց է հայտնի դարձել: Բելառուսի օրենսդրության համաձայն՝ որոշումը կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում, եւ Բելառուսի իշխանությունների գործողությունները վկայում են, որ նրանք ձգտում են Լապշինի փաստաբանին զրկել որոշումը բողոքարկելու հնարավորությունից:

Արա Ղազարյանի խոսքով՝ Ալեքսանդր Լապշինի դեմ գործի հիմքում խոսքի ազատության իրավունքն է: «Ադրբեջանն իր ավագ եղբոր՝ Թուրքիայի օրինակով քրեական օրենսդրությունը քաղաքական նպատակներով է օգտագործում»,- նշեց փաստաբանը:

Փաստաբան Սիմոն Բաբայանը նշեց, որ դատախազի որոշումը դեռեւս չի բողոքարկվել: Ընդհանուր առմամբ, Հայաստանը չի կարող որեւէ մասնակցություն ունենալ: Բայց կարող են մասնակցել Ռուսաստանի իրավաբանները եւ իրավապաշտպանները: Նա հիշեցրեց, որ Հայաստանի Փաստաբանների պալատում խումբ է ստեղծվել: Բելառուսի եւ Ռուսաստանի փաստաբանների պալատներին է ներկայացվել հայկական կողմի տեսակետը, պատասխան գործողություններ են սպասվում՝ ուղղված Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչների կարծիքով՝ Ալեքսանդր Լապշինի գործը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ ոչ միայն նրանց համար, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում, այլեւ Ղրիմ, Հարավային Օսիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ