News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության հանգամանքները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

2017 թվականի հունվարի 13-ին Երևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ ընկերուհին` 1990 թվականին ծնված Քրիստինե Արզումանյանը, 2016 թվականի դեկտեմբերի 27-ին` երեկոյան, տուն վերադառնալու նպատակով Բագրատունյաց պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից նստել է տաքսի ավտոմեքենա, սակայն տուն չի վերադարձել և մինչ օրս նրանից որևէ տեղեկություն չունի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որով նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ք.Արզումանյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Արդյունքում՝ պարզվել է այն տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որի ծառայությունից տուժողն օգտվել է դեկտեմբերի 27-ին։ Փաստական տվյալների համաձայն՝ տուժողը ճանաչել է նրան և հաճախակի օգտվել նրա ծառայություններից։ Բացի այդ, մի քանի այլ անձանց հետ խաղացել են վիճակախաղ և դեպքի օրը տուժողը պետք է ստանար վիճակախաղի գումարը՝ 500.000 դրամ։

Դեկտեմբերի 27-ի երեկոյան աղջիկը խնդրել է ուղևորվել Սիսիան և վարորդը համաձայնել է կատարել փոխադրումը։ Ճանապարհին վիճակախաղի գումարի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վարորդը հարվածել է աղջկան, ապա նաև ձեռքերով սեղմել նրա պարանոցը, որի հետևանքով վերջինս մահացել է, և դիակը նետել է ձորակը։

Վարորդի մատնանշած վայրում՝ Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկից դեպի Եղեգնաձոր տանող ավտոմայրուղու 5300-րդ մետրում գտնվող ձորակում, հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմինը։

Վերցվել են համապատասխան փորձանմուշներ և նշանակվել դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Խուզարկություններով այս պահին ձերբակալված անձ չունենք ․ ՔԿ խոսնակ
Այս պահին ձերբակալված անձ չունենք․․․
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Գերմանիայում երկու գնացքներ են բախվել
Բախման պատճառները դեռ պարզ չեն։
Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաճախակի վարել է քրեական…
«Տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից». Ավանեսյանը՝ նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին
Հարցին՝ ինքը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել…
Ամենաշատ