Աֆղանստանում անվտանգության ուժերի լայնածավալ ռազմական գործողության հետեւանքով շուրջ 20 զինյալ է ոչնչացվել: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ԱԳՆ-ն:
24 ժամվա ընթացքում երկրի անվտանգության ուժերը 9 հակաահաբեկչական գործողություն են իրականացրել՝ նպատակ ունենալով ոչնչացնել ահաբեկիչներին: 20 զինյալ սպանվել է, 16-ը՝ վիրավորվել, իսկ 2-ը՝ ձերբակալվել:
Անվտանգության ուժերը նաեւ հայտնաբերել ու առգրավել են զենք ու զինամթերք: Կառավարական ուժերի շրջանում զոհերի մասին չի հաղորդվում: