News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի ժողովուրդը «Ելք» դաշինքի օգնությամբ հաղթելու իրական հնարավորություններ ունի: «Ելք» դաշինքի առաջին համագումարից հետո այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, որ մամուլը գրում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձից հետո դաշինքի համար ստեղծված շոկային իրավիճակի մասին, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ մեր դաշինքը պատասխանել է Ձեր հարցին»:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքի հնարավորություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ժողովուրդը «Ելք» դաշինքի հետ միասին հաղթելու իրական հնարավորություններ ունի»:

Խոսելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ հնարավոր միության մասին՝ նա նշեց. «Մենք արդեն դաշինք ենք ստեղծել»: Նա նաեւ հավելեց, որ նշված գործիչների հետ բանակցություններ չեն ընթանում:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ, Փաշինյանի խոսքով, շարունակում են բանակցել. «Եվ հույս ունենք, որ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ: Իրական հնարավորություն պետք է փնտրել հենց այստեղ՝ նկատի ունենալով ոչ միայն քաղաքական կոնյուկտուրան, այլ այն ուղին, որն անցել են «Ժառանգություն» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը: Իսկ ուղիները շատ հարցերում նման են»,- ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ