News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցությունը եւս հնարավոր է միանա «Ելք» դաշինքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին՝ «Ելք» դաշինքի համագումարից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Մեր դաշինքն առաջինն է հուշագիր ստորագրել, առաջինն է հայտարարել ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի մասին եւ առաջինն է ասել, որ մեր դռները բաց են կոնսոլիդացիայի համար, մենք սպասում ենք այդ կոնսոլիդացիային, ովքեր մեզ դիմել են, մենք քննարկել ենք, այս պահին էլ ունենք որոշակի քննարկումներ «Ժառանգություն» կուսակցության հետ, եւ հենց դա էր պատճառը, որ հրավիրել էինք «Ժառանգության» մեր գործընկերներին։ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարողացել գալ, Արմեն Մարտիրոսյանն էր եկել»,–ասաց Մարուքյանը։

Նա մեկնաբանեց, որ «Ժառանգությունը» հավանական է միանա «Ելք»–ին, քանի որ երկու ուժերն ունեն գաղափարական ընդհանրություններ։

«Մենք ակնկալում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա «Ելք» դաշինքին, որովհետեւ թե՛ արժեքային, թե՛ տեսլականի, թե՛ մոտեցումների առումով, կարծում եմ, «Ելք»–ն այն տեղն է, որտեղ «Ժառանգությունը» կարող է ամենալիարժեքը իրեն զգալ»,–ավելացրեց Մարուքյանը։

Նա նաեւ նշեց, որ այս պահին ՀԱԿ–ի հետ որեւէ քննարկում չկա, ապագայում որեւէ բան չի բացառվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ