News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրյուսելից ոչ հեռու գտնվող Ռիկսենսարտ բնակավայրում շուրջ 600 քաղաքացիներ ցույց են անցկացրել հայ ընտանիքի արտաքսման դեմ: Այս մասին հաղորդում է բելգիական 7 sur 7 պարբերականը:

Մգրոյանների ընտանիքը Բելգիա է տեղափոխվել 2009 թվականին: 2016-ի դեկտեմբերին երկրի ՆԳՆ-ին առընթեր միգրանտների հարցերի վարչությունը կարգադրել է արտաքսել նրանց: Որոշման դեմ բողոք է ներկայացվել, բայց այն չի չեղարկում վճիռը:

Ակցիան կազմակերպել են Նոտր Դամ դե Տրուա Վալլե լիցեյի մանկավարժները: Նրանց սատարել են նաեւ աշակերտներն ու նրանց ծնողները: Ցուցարարները պահանջում են Մգրոյաններին թույլ տալ մնալ Բելգիայում:

«Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ընտանիքին: Երկու երեխաները լիցեյում են սովորում, երկու կրտսեր երեխաները՝ դպրոցում: Նրանց ծնողներն ակտիվորեն մասնակցում են համայնքի կյանքին: Ֆրանսերեն են սովորել, նրանց աշխատանք են խոստացել: Այդ մարդիկ ապրում են անորոշության մթնոլորտում»,- հայտարարել է լիցեյի տնօրեն Դոմինիկ Լեֆեբրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ