News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը 30 օր տեւած հացադուլից հետո առողջական խնդիրներ ունի: NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Վարսիկը, նշեց, որ Ներսեսը սրտի, երիկմաների , ոտքերի եւ տեսողության հետ կապված առողջական խնդիրներ ունի:

«Երիմաները բորբոքվել են, ոտքերն ուռել են եւ տեսողությունն է վատացել: Ինքը սրտի հետ կապված խնդիր ուներ եւ չէր կարելի, որ այդքան երկար հացադուլի մեջ գտնվեր»,-ասաց նա:

Վարսիկը նշեց, որ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը նրան տեսակցել է հունվարի 20-ին եւ հունվարի 23-ին պատրաստվում է դիմում ներկայացնել՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար:

«Այդ վիճակում նա երկար չի կարողանա մնալ խցում, երկուշաբթի պետք է դիմենք, որպեսզի տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»»:

Ավելի վաղ տեղեկացրել էիքն, որ Ներսես Պողոսյանը 30 օր տեւած հացադուլով պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը, նա ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ