Իտալիայի Բուստո Արզիցիո քաղաքի Արտուրո Տոզիի լիցեյում Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն տեղի կունենա, հայտնում է Varese News-ը:

1915 թվականի իրադարձությունների մասին կպատմի Իտալիայում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուքյանը, որը Ցեղասպանություն վերապրած հայերի զավակ է, վիրաբույժ, գրող:

Նա կպատմի Անտոնիա Արսլանի («Արտույտների ագարակը» վեպի հեղինակ) ստեղծագործությունների մասին: