News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախում հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած Հրանտ Գրիգորյանի հայրը դժգոհ է, որ գործով դատաքննությւոնն իրականացվելու է Արցախում:

«Իմ տղան ի՞նչ գործ ունի Ղարաբաղում: Երկրորդը, իմ երեխեն գրանցված ա Սյունիքի դատարանում, ի՞նչ օրենքով ա դատը Ղարաբաղում գնում։  Ասում են դեպքը ընդեղ ա տեղի ունեցել:Ես չարչարվել, պահել, ձեզ էրեխա եմ տվել, մահացած հետ եք տվել, էտ դատերն էլ տեւելու են մի տարի, ես ո՞նց եմ գնալու, գալու, ապրելու, էտ ծախսերը ո՞վ ա փակելու։  Գնալը մենակ 50.000 ա նստում։ Գնացինք, կես ժամ տեւեց դատը, ասեց՝ հետաձգում եմ 3 օրով, ես ի՞նչ պիտի անեմ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։

Գարուշ Գրիգորյանը նշեց, որ իր որդուն ծեծելու եւ նվաստացնելու մեղադրանքով կալանավորված սպան խոստովանել է, որ մի քանի անգամ «թեթեւ» խփել է մահացած զինծառայողին, սակայն, Գարուշ Գրիգորյանը չի հավատում, որ սպան կալանավորված է:

«Քննիչը թեթեւ ասումա, որ սպան նվաստացրել ա էրեխեքին, հիմա ինքը կալանավորված ա։ Հարցրել են քանի՞ անգամ ես ծեծել, ասել ա՝ 3, հարցրել են ինչի՞, ասել ա՝ թեթեւ ուսին եմ հարվածել, ասել են՝ էն մի անգամ ինչի՞ ես ծեծել, ասել ա՝ վեշ- մեշոկը ծուռ ա էղել էլի թեթեւ ուսին խփել եմ»,-ասաց նա։

Գարուշ Գրիգորյանը նշեց, որ իր որդին մահանալուց 1 ժամ առաջ խոսել է հորաքրոջ հետ, ասել, որ ամեն ինչ լավ է, իջնելու է դիրքերից, սակայն, 1 ժամ անց նրան մահացած են գտել:

«9։45 խոսում ա քրոջս հետ, ասում ա՝ մի ժամից իջնում եմ պոստերից, էլ սահմանին չեմ լինելու, 10։45 իրան գտնում են սպանված, կրակարան գնալու ճանապարհին, բայ ասում են, որ կրակարանում ա եղել, ասում եմ դե արի ցույց տուր հետքերը, ասումա՝ չկա։ Ինքը թոքաբորբով հիվանդ ա եղել, հիվանդանոցում 40 օր պառկելու տեղը 20 օր ա պառկել, ասել ա՝ իմ ընկերները ընդեղ են ես էլ գնամ։ Էտ կարգի տղան ինքնասպան կլինի՞։ Օֆիցերը թողել ա ճանապարհին անօգնական, ասել ա՝ հետ գամ սպանելու եմ։ Ոչ մեկ առաջ չի գնացել, մենակ ինքը ու էտ օֆիցերն էին ընդեղ։ Ձեռքերի հատվածներում կապտուկներ կան, ասում են ընգել ա, բա որ ընգել ա, ընդունենք, ինչի՞ մարդուն էտքան ուժեղ բռնում կանգնացնու՞մ են»,-ասաց նա:

Ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:

Նշենք, որ  Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում  արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:

Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ