News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան իր աշխատասենյակ է վերադարձրել Ուինսթոն Չերչիլի կիսանդրին: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման այն հանել էր եւ դրա տեղում դրել Մարտին Լյութեր Քինգի կիսանդրին, հայտնում է CNN-ը:

Քինգի կիսանդրին տեղափոխել են իր նախկին տեղը՝ բուխարու դարակի վրա:

Բացի այդ, Թրամփը փոխել է ԱՄՆ նախագահի աշխատասենյակի կահավորումը: Նոր նախագահի օրոք այնտեղ ոսկեգույն վարագույրներ, նոր գորգ եւ դիպակով ծածկված բազմոցներ են հայտնվել:

Չերչիլի կիսանդրին վերադարձնել էր խոստացել դեռեւս հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին, սակայն 2012-ին նա պարտվել էր Օբամային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ