News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պատվիրակության երկու պատգամավոր, որոնք կաշառակերության սկանդալային գործի ֆիգուրանտներ են դարձել, չեն մասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, հայտնում է contact.az-ը:

Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են նաեւ Ռաֆայել Հուսեյնովը, Սեւինջ Ֆաթալիեւան, Սահիբա Ղաֆարովան, Վյուսալ Հուսեյնովը եւ Սաբիր Հաջիեւը:

Հատկանշական է, որ պատվիրակության կազմում չկան Էլհան Սուլեյմանովն ու Մուսլիմ Մամեդովը, որոնք ԵԽԽՎ-ում պատգամավորների կաշառակերության գործի ֆիգուրանտներ են: Գործը վարում է Իտալիայի դատախազությունը: Դրանում առկա է պատգամավոր Լուկա Վոլոնտեի անունը: Բացի այդ, «Կայունության եվրոպական նախաձեռնությունը» հանդես է եկել զեկույցով, որը լույս է սփռում ԵԽԽՎ-ում կաշառակերության փաստերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ