Միսիսիպիում տորնադոյից 4 մարդ է զոհվել, ավերվել են տասնյակ տներ, հայտնում է AP-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Տորնադոն վրա է հասել Հաթիսբերգին հունվարի 21-ին եւ ավերածություններ պատճառել: Ոստիկաններն ու հրշեջները շարունակում են որոնողական աշխատանքները:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են հնարավոր հեղեղների մասին: