News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շատերը սպասում էին, որ երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփն ավելի լուրջ ու դրական մոտեցում կցուցաբերի երկրի միավորման հարցում, սակայն նրա ճառը հազիվ թե հանգստացրեց ամերիկացիներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Թրամփի ճառը կարելի է որակել որպես «բացասական վրեժխնդրության եւ անձնական անբարյացակամության դրսեւորում»: Չնայած նախընտրական խոստումների եւ սպառնալիքների ավանդույթին՝ թեկնածուների մեծ մասը հետեւում են թողնում նախընտրական հռետորաբանության բլեֆն ու սնապարծությունը եւ արագ հարմարվում են նախագահական պրագմատիզմի գործնական պահանջներին: Սակայն, ինչպես նշեց Կիրակոսյանը, Թրամփն աչքի չի ընկնում ավանդական վարքով, եւ նրա անսովոր համոզմունքներն ընկած էին իր ռազմավարության հիմքում, որի նպատակն էր հաղթել ընտրություններում:

«Ավելին՝ Թրամփի արշավի հռետորաբանությունը շատ անկանխատեսելի է, եթե չասենք՝ անպատասխանատու: Այն փաստացի թեկնածուին ծառայեց որպես քաղաքական ակտիվ՝ օգնելով հաղթահարել դժվարությունները ինչպես հիմնական հանրապետական մրցակիցների, այնպես էլ Հիլարի Քլինթոնի դեմ պայքարում: Այսպիսով՝ նորմալ կյանքի եւ հասուն կառավարման վերադառնալու բոլոր ակնկալիքներն անտեղի են»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է նաեւ արտաքին քաղաքականությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ