News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հավատարիմ մնալով նախընտրական խոստումներին՝ Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ կմեղմի, եթե չչեղարկի հակառուսական պատժամիջոցները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային  հետազոտությունների տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա կարծիքով այդ քաղաքականությունը կարձակի Պուտինի ձեռքերը,  եւ ն ա կկոնսոլիդացնի եւ անգամ կընդլայնի իր իշխանությունը շատ հարեւանների վրա: «Դրա արդյունքում, ինչպես արդեն ասել է Թրամփը, դա ոչ միայն կնշանակի Ղրիմի անեքսիայի պասիվ օժանդակություն, այլ  նաեւ կսասանի Ուկրաինային սատարելու Արեւմուտքի վճռականությունը: Ուկրաինայում ԱՄՆ պարտավորությունների ծավալի կրճատումը հավանաբար նույնպես կազդի տնտեսական օգնության վրա: Այդպիսով՝ արդեն տուժած Ուկրաինային նոր հարված կհասցվի, քանի որ ԱՄՆ ֆինանսական աջակցությունը զգալի կպակասի»,- ասաց Կիրակոսյանը:

Վերլուծաբանի խոսքով այդ ամենը վերջին հաշվով կսասանի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում անվտանգությունը, ինչն էլ սպառնալիք կդառնա Բալթյան երկրների համար:

Այդուհանդերձ, չնայած հոռետեսական կանխատեսումներին, Կիրակոսյանը մատնանշեց ամերիկյան կառավարման մոդելի ճկունությունը, որը հիմնված է անզգույշ պետական գործչի դիմաց ինստիտուցիոնալ կայունության հուսալիության վրա: «Այդ համակարգում զսպման եւ հակակշիռների միջոցները կարող են իրոք սահմանափակել ցանկացած կայսերական նախագահության դրսեւորում»,- կարծում է վերլուծաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ