News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր միջազգային հանրության մոտեցումն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից: Այդ մասին երեկ՝ հունվարի 20-ին Դիլիջանում զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ընգծել է, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է մնում՝ մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջոցով: Ըստ նախագահի՝ ոչ ոք իրավունք չունի արցախցիներին պարտադրել ապրելու իրենց պայմաններով:

«Այնտեղ ապրողներն իրենք պետք է որոշեն, թե  ինչ կարգավիճակով են ուզում ապրել: Որեւէ մեկն իրավունք չունի նրանց պարտադրել ապրել իրենց պայմաններով. ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ ուրիշները: Ես չեմ ասում, որ հայ ժողովրդի կամքը պետք է անտեսել: Բացարձակապես ոչ, որովհետեւ առանց Հայաստանի, առանց մեր ողջ ժողովրդի,  Ղարաբաղում ապրողները բոլոր ժամանակներում չեն կարող այդ խնդիրը լուծել: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է որոշենք իրենց փոխարեն: Մենք պետք է սատարենք, որպեսզի նրանց կամքը կատարվի: Եվ ես վստահ եմ, որ գալու է ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է հենց այդ ճանապարհով»,- ասել է Սարգսյանը:

Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Սարգսյանը նշել է, թե կարգավորման գործընթացում տարբեր մոտեցումներ ու առաջարկներ են եղել, սակայն երբեք այնքան մոտ չենք եղել իր նշած նպատակին, որքան հիմա, եւ միջազգային հանրության մոտեցումներն էլ այսքան հստակ չեն եղել:

«Այսօր միջազգային հանրության մոտեցումն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից: Բայց խնդիրը նրանում է, որ մենք գործ ունենք մի կողմի հետ, որի նպատակն է  հայության դուրսմղումը Լեռնային Ղարաբաղից: Նրանք կարողացան դա անել Նախիջեւանում, նրանք կարողացան դա անել մնացած հայաշատ վայրերում, եւ նրանց նպատակը սա է, ուստի բացարձակապես վստահություն չկա: Իսկ եթե վստահություն չկա, ապա մենք պիտի կարողանանք ամրագրել այնքան մանրամասներ, որոնք հնարավորություն չեն տա նրանց՝ կես ճանապարհին կանգնելու»,- ասել է նախագահը:

Նա շեշտել է, թե Մադրիդյան սկզբունքների առաջին կետում նույնպես ամրագրված է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ