News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ չեն ընթանում եւ երբեք այդպիսի բանակցություններ չեն եղել: Այդ մասին երեկ՝ հունվարի 20-ին Դիլիջանում զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, թե ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր ի վերջո տեղակայվելու են, դա միանշանակ է:

Զինծառայողներից մեկի հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը տարածքային աճ է ունեցել, արդյոք ժամանակը չէ պատժելու, Սարգսյանը պատասխանել է. «Ես երբեք չեմ եղել այն տեսակետի կողմնակիցը, որ մենք կարող են Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել: Ժամանակից աշխարհում ռազմական գործողություններ սկսել եւ այլ երկրի տարածքներ գրավել եւ ասել՝ սա իմն է, կարող են անել միայն պետությունները, որոնք աշխարհում եղանակ են ստեղծում, որոնք տասնյակ անգամ գերազանցում են իրենց հակառակորդին:

Ենթադրենք, մենք ձեռնարկեցինք ռազմական օպերացիա, գրավեցինք եւս երկու-երեք շրջան: Հետո ի՞նչ է լինելու արդյունքում: Ադրբեջանցիները հանձնվելո՞ւ են: Եթե դու այլ բան նկատի ունես, դա, իհարկե, եւս տարբերակ է: Նկատի ունեմ, որ երբ նրանք սկսում են ռազմական գործողություններ մենք ոչ միայն պաշտպանվենք, այլ նաեւ գործողություններ նախաձեռնենք: Դա տարբերակ է, եւ այդ տարբերակը մշտապես մեր կողմից դիտարկվում է: Բայց մեզ համար ընդունելին այն է, որ կարողանանք Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել, վերջնական կարգավիճակ տալ»:

Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ«Ազգ-բանակ» գաղափարախոսության մասին, նշելով. «Մենք Ղարաբաղում ազգ-բանակ էինք, որովհետեւ վտանգը մեծ էր: Մեր ժողովուրդն ամեն ինչ արեց, որ մենք չկորցնենք Ղարաբաղը, պաշտպանենք մենք սահմանները, եւ փառք Աստծո, կարողացանք անել: Մեծ գին վճարեցինք, բայց  կարողացանք մեզ պաշտպանել, իսկ ամենակարեւորը դա է: Ազգ-բանակի մասնիկները պարտադիր չէ, որ լինեն միայն Հայաստանում Ազգ-բանակի անդամներ են բոլոր նրանք, ովքեր, ապրելով Միացյալ նահանգներում, Ռուսաստանում կամ Արգենտինայում, համակված են այդ գաղափարով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ