News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ախմախություն» է առանց ԼՂՀ կարգավիճակի  Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները: Նման որակում է տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հունվարի 20-ին Դիլիջանում հանդիպելով զորացրված զինծառայողների հետ:

Ըստ Սարգսյանի՝ մեզ համար ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա: «Իսկ թե ով է պատրաստվում հող տալ, որ հողի մասին է խոսքը, ինչի դիմաց, դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցությունների»,-ասել է Սարգսյանը:

Դիմելով հարցը տվ երիտասարդին՝ նախագահն ասել է. «Հետո ես ո՞նց պետք է քո աչքերին նայեմ: Չե՞ս ասելու՝ «ես գնացել եմ, այդ հողը պաշտպանել եմ, իմ ընկերները զոհվել են, իսկ դուք հենց այնպես, ուղղակի վերցնում, ետ եք տալիս»:

Նախագահը նաեւ շեշտել է, թե առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է:

«Գիշերային տեսանելիության սարքերի խնդիրն այսօր ամբողջովին լուծված է:Կարող եմ պաշտոնապես ասել, որ մենք չունենք դիրք, որտեղ չլինի գիշերային տեսանելիության սարք, գիշերային տեսանելիության նշանոց: Բացի դրանից, մեր առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է»,-նշել է Սարգսյանը:

Նա նաեւ խոսել է տեխնիկական միջոցների նորացման մասին, ասել, որ միայն տարեվերջին մի քանի հարյուր ԿԱՄԱԶ-ներ են գնել: Այս տարվա ընթացքում էլ նորացման եւ արդիականացման գործընթացը շարունակվելու է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ