News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աստանայում կայանալիք սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին մասնակցելու հրավեր են ստացել մի շարք ընդդիմադիր ուժեր, այդ թվում քրդերը:  

Բանակցություններում Սիրիայի քրդերին կներկայացնի Քրդական ազգային խորհուրդը, իսկ հիրավի քրդերի շրջանում ամենաազդեցիկ կառույցը հանդիսացող Քուրդիստանի դեմոկրատական միություն կուսակցությունը (ՔԴՄԿ) բանակցություններին մասնակցելու հրավեր չի ստացել:  


Գաղտնիք չէ, որ Սիրիայի քրդերի շրջանում հեղինակավոր կառույցը ՔԴՄԿ-ն է, որի ռազմական թևը՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերն այս պահին արդյունավետ պայքար են մղում իսլամական ծայրահեղ արմատական կառույցների դեմ Սիրիայի տարբեր հատվածներում: Շատ է խոսվում Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) հետ ՔԴՄԿ համագործակցության մասին, ինչը համապատասխանում է իրականությանը, չնայած այդ մասին ՔԴՄԿ աշխատում է լռել: Այլ կերպ չէր կարող լինել՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ սահմանի մոտ լինելը, Սիրիա-ՔԲԿ պատմական անցյալն ու  վերջինիս շարքերում Սիրիայից գնացած քրդերի մեծ թվաքանակը:

Ինչ վերաբերում է Քրդական ազգային խորհրդին, որն իր մեջ ներառում է շուրջ 2 տասնյակ քրդական կառույցներ, այն Սիրիայում պրոբարզանիական թևն է ներկայացնում, և անգամ նման ներկայացվածությամբ, ամենաազդեցիկը չէ Սիրիայի քրդերի շրջանում: Մասուդ Բարզանիի կողմից ղեկավարվող Իրաքյան Քուրդիստանը Թուրքիայի դաշնակիցն է: Բարզանին փորձում է իր ազդեցությունը տարածել Սիրիայի քրդերի շրջանում՝ ստեղծելով իր հովանու տակ գործող քրդական կառույցներ, այդ թվում Քրդական ազգային խորհուրդը, որի Աստանայի քննարկումներին մասնակցելու ընտրության մեջ, անշուշտ, իր դերակատարումն է ունեցել նաև Թուրքիան: 

Ինչեւէ՝ Ղազախստանում բանակցային սեղանի շուրջ հավաքվելու են սիրիական ընդդիմադիր ճամբարի այնպիսի կառույցներ, որոնց ներկայությունն էական ազդեցություն չի ունենալու սիրիական հակամարտության կարգավորման վրա, ինչը ստիպում է մեծ ակնկալիքներ չունենալ արտասիրիական զարգացումներից և սիրիական ճգնաժամի կարգավորման բանալին փնտրել ներսիրիական իրողություններում:
Սարգիս Գրիգորյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ