News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ 44-ամյա նախագահ Բարաք Օբաման, որի նախագահության ժամկետն ավարտվել է հունվարի 20-ին, որպես շարքային քաղաքացի իր առաջին օրը անցկացրել է գոլֆի հրապարակում, հաղորդում է Daily Mail-ը։

Օբաման առավոտյան գնացել է սպորտային ակումբ, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում, ոչ հեռու այն վայրից, որտեղ նախկին նախագահը մեկնում էր իր տիկնոջ՝ Միշելի հետ։ Գոլֆ խաղալու համար Օբաման ընտրել է բարձրակարգ Porcupine Creek Golf Club դաշտը, որը լավագույններից մեկն է նահանգում։ Այդ ողջ ընթացքում Օբամայից ոչ հեռու եղել են անվտանգության ծառայության աշխատակիցները։

Գոլֆի դաշտի սեփականատերը Oracle կորպորացիայի ղեկավար, միլիարդատեր Լարրի Էլիսոնն է։ Ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ է հրավեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ