Հունվարի 21-ին եւ լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ենթափողային նռնականետ (4 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: