News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը հունվարի 20-ին դիտել է 31 մլն ամերիկացի: Այս մասին վկայում են Nielsen հետազոտական ընկերության տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփի երդմնակալության արարողությունը 1969-ից սկսած՝ ԱՄՆ նախագահների երդմնակալությունների թվում 5-րդ ամենադիտվածն էր: Առաջին տեղում ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալությունն էր, որը 1981-ին դիտել էր 42 մլն մարդ: Երկրորդ տեղում է Օբամայի առաջին երդմնակալությունը՝ մոտ 38 մլն հեռուստադիտող, երրորդ տեղում է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի երդմնակալությունը՝ ավելի քան 34 մլն մարդ: Դրան հաջորդում է 1973-ին ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի երդմնակալությունը, որը դիտել էր 33 մլն մարդ:

Ընդ որում, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի երկրորդ երդմնակալության արարողությունը 2013-ին 10 մլն-ով ավելի քիչ դիտում էր ունեցել, քան Թրամփի երդմնակալության արարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ