News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գամբիայի նախկին  նախագահ Յահյա Ջամեն լքել է երկիրը եւ աքսորվել Հասարակածային Գվինեա, հայտնում է Reuters-ը: Այդպիսով՝ աֆրիկյան երկրում ճգնաժամն հանգուցալուծվել է:

Ջամեն միջազգային հանրության ճնշման տակ հեռացել է եւ տեղը զիջել նախագահական ընտրություններում հաղթած Ադամ Բարրոուին:

Գամբիայում նախագահական ընտրությունները կայացել էին 2016-ի դեկտեմբերի 1-ին: Բարրոուն հավաքել էր 45.5 տոկոս ձայն, Ջամեն՝ 36.7:

Յահյա Ջամեն հրաժարվել է ճանաչել դեկտեմբերին կայացած ընտություններում Ադամ Բարոուի խաղթանակը, որից հետո Արեւմտյան Աֆրիկայի մի շարք պետություններ սպառնացել էին ուժով պաշտոնանկ անել Ջամեին: Դրանից հետո Սենեգալի զորքերը մտել էին Գամբիա՝ ընտրված նախագահ Ադամ Բարոուին իշխանության փոխանցումը ապահովելու նպատակով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ