News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի ՀՅԴ-ի համար մութ է մնացել այն հարցը, թե ինչու իշխանությունները վերջիվերջո ընտրեցին կառավարման նախագահական մոդելը:

«Ժամանակի ընթացքում խորհրդարանում իշխանություն ներկայացնող ուժերն այն մոտեցումն ունեին, որ պետք է խորհրդարանական համակարգի անցնել, ինչպես որ Հայաստանում եղավ, բայց հետագայում չգիտեմ՝ ինչի հետեւանք էր դա, որ ընտրեցին նախագահական համակարգը, այս հարցը մեզ համար մութ մնաց: Փաստն այն է, որ տեսակետներ են փոխվել, բայց մենք մնացել ենք մեր տեսակետին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Վահրամ Բալայանը:

Արցախցի պատգամավորի խոսքով՝ իրենց համար ընդունելին մնում է խորհրդարանական մոդելը, որը հնարավորություն կտա տնտեսությունը զարգացնել, ժողովրդավարությունը մեծացնել: Նշենք, որ Արցախում Սահմանադրական բարեփոխումներին ի սկզբանե կողմ էր ՀՅԴ-ն: Կարելի է ասել, որ հենց նրանք նախաձեռնեցին բարեփոխումները եւ սպասվում էր, որ իշխանությունների կողմից կընտրվեր կառավարման խորհրդարանական համակարգը, սակայն վերջին պահին ամեն ինչ փոխվեց: Փետրվարի 20-ին հանրաքվեի է դրվելու նախագահական համակարգին անցնելու հարցը: Կարծիք կա, որ Բակո Սահակյանն այսպես ապահովում է իր հետագա պաշտոնավարումը: Վահրամ Բալայանը համաձայն չէ՝ եթե վերարտադրման խնդիր լիներ, կընտրվեր կառավարման խորհրդարանական համակարգը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ԵՊՀ պատվիրակությանը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ
Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր…
Հույս ունեմ՝ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Փաշինյան
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները...
Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը...
Քառօրյա առճակատումը ուղղորդիչ նշանակություն ունեցավ. Արցախի Պ նախարարը՝ նոր տեխնիկայի ձեռքբերման մասին
Ունենալով մինչեւ ոսկրածուծը հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ...
Ասում էր՝ էդքան մի եկեք, էստեղ տղերք կան, ում ծնողները չեն կարողանում գալ. քառօրյա պատերազմում զոհված Վահեի մայր
Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց զոհված Վահե Զաքարյանի մոր՝ Անժելա Զաքարյանի համար ոչինչ չի փոխվել, հակառակը՝ ցավը խորացել, վիշտը մեծացել ու կարոտն է ուժեղացել...
Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց եւ մեր իրավունքները միշտ կպաշտպանենք. Բակո Սահակյան
Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման...
Ամենաշատ